News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015-ի մարտին Տոկիո այցի ընթացքում վարչապետ Սինձո Աբեին առաջարկել էր, որ Ճապոնիան անդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտնում է  The Japan News-ը` ճապոնական խոշոր Yomiuri պարբերականի անգլալեզու թողարկումը:

«Սինձո, ինչո՞ւ դուք (Ճապոնիան) չմիանաք ՆԱՏՕ-ին: Ես կարող եմ համոզել բրիտանական վարչապետ (Դեւիդ) Քեմերոնին եւ ֆրանսիական նախագահ (Ֆրանսուա) Օլանդին», — ասել է նա, պնդում է պարբերականը:

Նշվում է, որ Մերկելի առաջարկը ծայրաստիճան քիչ հավանական է, բայց Աբեն, անքաղաքավարի չլինելու համար որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել, նշել է, որ «ապագայում գուցե» պատասխանի:

Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ «եթե մենք այժմ միանանք, Ռուսաստանի հետ մեր բանակցությունները կդադարեն»:

Պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանն արդեն երկար ժամանակ բացասաբար է վերաբերվում Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինվորականների թվի ավելացմանը: Եթե Աբեն հրապարակայնորեն հայտներ Ճապոնիայի` դաշինքին անդամակցելու ցանկության մասին, Ռուսաստանի հետ տարածքների հարցի քննարկումը փակուղի կմտներ: 

Ճապոնիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, բայց Աֆղանստանի, Ավստրալիայի եւ այլ երկրների հետ մտնում է ՆԱՏՕ-ի հետ  «Գլոբալ գործընկերության» ծրագրի մեջ:

Միաժամանակ մայիսի 6-ին  նախատեսված է Աբեի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում, որտեղ նրանք կքննարկեն Ռուսաստանի եւ Ճապոնիայի համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրա-տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում, հայտնում է   Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ