News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնին Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գործնականում ամեն ամիս նոր վճարումներ եւ գանձումներ են մտցվել ինչպես երկրի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Այս անգամ հերթական հարկն է մտցվել Աբու Դաբիի էմիրությունում, որը վերջին ամիսներին ակտիվորեն ներգրավվել է Դուբայի հետ մրցության մեջ   էմիրաթյան ամենաթանկարժեք քաղաքի կոչման համար:   National թերթը հայտնել է, որ Էմիրությունների մայրաքաղաքում որոշել են տեղական բյուջեն լրացնել վարձակալվող բնակտարածքից լրացուցիչ գումարներ հավաքելու հաշվին, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Պարբերականի տվյալներով, այդ հարկը կկազմի վարձակալության պայմանագրի գումարի  երեք տոկոսը եւ կգանձվի միայն օտարերկրացիներից ամեն ամիս, կոմունալ վճարների հետ միասին: Այդպիսով նախատեսված է միջինը տարեկան առնվազն հազար հինգ հարյուր դոլար գանձել ԱՄԷ-ում երկու սենյականոց բնակարանի համար:   

National-ի հարցումների արդյունքների համաձայն, ԱՄԷ-ի բնակիչները քննադատաբար են վերաբերվել իշխանությունների նախաձեռնությանը:  «Ամեն ամիս կյանքն ավելի դժվար ու թանկ է դառնում, - պարբերականին տված հարցազրույցում ընդգծել է Աբու Դաբիի բնակիչ Աշրաֆը: Նախ մեծացավ կայանման գինը, հետո գանձումները օդանավակայանում, այժմ` վարձակալության գինը»: Գործնականում բնակտարածքի վարձակալության հարկի հետ միաժամանակ իշխանությունները հայտնել են էմիրաթյան հյուրանոցների ծառայություններից օգտվելու արժեքը չորս տոկոսով ավելացնելու մասին. վերջիններս առանց այն էլ կանոնավորապես լրացուցիչ մաքսեր են մտցնում օրական  150 դոլարի չափով` Էմիրություններում միջազգային ցուցահանդեսների եւ այլ խոշոր միջոցառումների անցկացման ընթացքում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ