News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար:

Այս առնչությամբ, պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում:

Օրենսդրական առաջարկում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:

Նախագծի «հիմնավորում» բաժնում օրենսդական նախաձեռնության անհրաժեշտությունը ներկայացվում է հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»:

Նախագիծը ներբեռնված է «Նստաշրջանի օրակարգում դեռսեւ չընդգրկված նախաձեռնություններ» բաժնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ