News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը բարելավել է Micromax Bolt D320 սմարթֆոնի վաճառքի պայմանները:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 2-ից սկսած Micromax Bolt D320 մոդելի սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա բաժանորդագրություն «Սմարթ 1500» սակագնային փաթեթին մեկ ամիս ժամկետով եւ 5 ԳԲ ծավալով ինտերնետ, որը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։ Հատուկ առաջարկի ամբողջական արժեքը կազմում է 29 900 դրամ: 

«Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում մեկ ամիս ժամկետով տրամադրվում է. անսահմանափակ ներցանցային զանգեր, 1 ԳԲ բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն: 

«Beeline-ն ընդլայնում է առաջարկների տեսականին զանգվածային շուկայի համար, եւ առաջնակարգ սմարթֆոններից բացի ներկայացնում բյուջետային հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը եւ ունեն շատ մատչելի գին: Նման սմարթֆոնները, Beeline-ի ամենատարածված սակագնային փաթեթներից մեկին միացմամբ, մեր ծառայություները եւ մասնավորապես բջջային ինտերնետը դարձնում են շատ ավելի մատչելի, իսկ դրանցից օգտվելը` ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Micromax Bolt D320 սմարթֆոնն ունի 4.5 դույմ չափով, 480x854 մեգապիքսել սենսորային էկրան,  1.2 GHz հաճախականությամբ երկակի միջուկով պրոցեսոր եւ 512 ՄԲ ծավալով հիշողություն: Հեռախոսն ունի 4 ԳԲ ծավալով ներքին հիշողություն, որը կարող է ավելացվել մինչեւ 32 ԳԲ: Հեռախոսն ունի հիմնական եւ  դիմային տեսախցիկ եւ  աշխատում է Android 4.4.2 օպերացիոն համակարգով:

Նշենք, որ «Սմարթ 1500» սակագնայի փաթեթի շրջանակում նախատեսվում է երկարաձգում, այսինքն, առաջին ամսի ավարտից հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում կամ հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում, բաժանորդի հաշվից գանձվում է ամսական վճար 1500 դրամի չափով: Ընդ որում, բաժանորդը ստանում է անսահմանափակ ներցանցային զանգերի փաթեթ, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ