News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է հանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

 

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն ունի հանդիպելու նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Իր հերթին, ԼՂՀ նախագահը հայտարարել էր, որ կապ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետր, երբ վերջինս առողջական խնդիրներով գտնվում էր ԱՄՆ-ում, հետաքրքրվել է  նրա առողջական վիճակով եւ առաջարկել , որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել է 2007 թվականին՝ 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ