News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային անվտանգության տեսակետից նախընտրելի է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ճանաչելը: Այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա կարծիքով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը քիչ հավանական է: Նույնիսկ եթե մյուս պետությունները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ադրբեջանը կարող է ասել՝ իսկ ես չեմ ճանաչում ու վերջ: Այնպես որ, ըստ փորձագետի, ավելի ճիշտ կլինի, եթե հասնենք նրան, որ ԼՂՀ-ն ճանաչվի Հայաստանի մի մասը: Իսկ Հայաստանը, Պապյանի խոսքով, պետք է ուժեղ երկիր լինի՝ այսինքն հավասարակշռի իր հարաբերությունները տարբեր պետությունների հետ ու ամրապնդի տնտեսությունը: «Իսկ Ադրբեջանին պետք է զրկել եկամուտնեի հիմնական աղբյուրից ու անհրաժեշտության դեպքում պարզապես հարվածներ հասցնել նավթամուղերին ու գազամուղերին»,- ասել է Արա Պապյանը: Փորձագետը նաեւ հավելել է, որ դիվանագիտական ճակատում պետք է հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս մնան այն երկրները, որոնք միակողմանի հայտարարություններ են անում հակամարտության մասին: Խոսքը Թուրքիայի ու Բելառուսի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ