News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում մարտի 12-ին մահացած նորածնի ծնողները դժգոհ են հարուցված քրեական գործի ընթացքից: Նրանց խոսքով, դեպքից մեկ ու կես ամիս անց նշանակված փորձաքննության եզրակացությունն առայժմ չի ստացվել:

Մահացած նորածնի մայրը`Լիանա Դարբինյանը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեկ օր առաջ իրեն քննիչը հայտնել է, որ կրկին պետք է արյան անալիզ հանձնի:

«Մենք արդեն 1 ամսից ավելի է՝ անորոշության մեջ ենք, քննիչը ոչ մի պատասխան մեզ չի ասել: Երբ զանգում ենք, ասում է՝ կամ պատասխան չի եկել, կամ գործը դեռ ավարտին հասցրած չէ: Գիտեք՝ ամենացավալին ու զավեշտալին ո՞րն է: Ինձ երեկ ասում էին՝ պետք է գնամ կրկին ԴՆԹ անալիզ տամ, հարցնում եմ՝ ինչու, ասում է՝ ձեր արյան հետ կապված խնդիր կա: Բայց թե ինչ խնդրի մասին է խոսքը, չի ասում»,- ասաց Լիանա Դարբինյանը:

Մահացած նորածնի հարազատները չեն վստահում նախաքննական մարմնին, ավելին, կասկածներ ունեն, որ ճիշտ եզրակացությունը չի գա. «Ինչ-որ բան այն չի, ուզում են՝ ինչ-որ բան սարքեն, մեզ համոզեն, որ անցնի, գնա: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ճշմարտությունը բացահայտվի: Քննիչն ասում է, որ հարցաքննել է բժիշկներին եւ ոչ մեկի ցուցմունքը մյուսին չի համապատասխանում: Ինձ համար պարզ է, որ այստեղ ինչ-որ բան են ուզում սարքեն»:

Լիանա Դարբինյանի պնդմամբ, իր երեխան թոքերի կամ սրտի հետ կապված խնդիր չի ունեցել. փոքրիկի մահվան պատճառը բժիշկների անփութությունն է:

Ավելի վաղ գյումրեցի Հակոբ Պետրոսյանը լրագրողներին պատմել էր, որ կինը ծննդաբերել է Գյումրիի բժշկական կենտրոնում կեսարյան հատումով: Վիրահատությունից հետո բժիշկները վստահեցրել են, որ թե որդու, թե կնոջ առողջական վիճակը բավարար է: Ավելի ուշ, սակայն, բժիշկները երեխային տեղափոխել են Ավստրիական հիվանդանոց տեղափոխել, որտեղ էլ ժամեր անց նորածինը մահացել է:

«Մարմինը, ձեռքերը այտուցված էին, հետո երբ որ բերեցին հիվանդանոց, բժիշկներն ասում էին՝ էս ինչ վիճակ է երեխի մոտ, ինչի է թոքերը սեղմած, ինչի են լխկել»,- պատմել էր Հակոբ Պետրոսյանը:

Մինչդեռ Գյումրու ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Ռոզա Ասլանյանը վստահեցրել էր, որ երեխան ծնվել է առողջական խնդիրներով եւ հաշված ժամերի ընթացքում վիճակն ավելի է վատացել. «Երեխան ծնվել է առողջական ծանր վիճակով, տնքոցներով, շնչառական անբավարարությունով, նշանակումները կատարվել են: Ժամը 02:30-ին ինձ զանգեց հերթապահող Նարինե Հովհաննիսյանը, ասաց՝ վիճակը վատ է, ասի՝ տեղափոխեք Ավստրիական մանկական հիվանդանոց. երեխային ժամը 5:00-ին տարել են այնտեղ, որտեղ մահացել է»,- ասել Ռոզա Ասլանյանը:

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն էլ հայտնել էր, որ նորածինն իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահամերձ:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ