News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանում  մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով` ապրիլի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է  2 միլիոն 994 հազար 400 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 300-ով:

«Մենք բնակչության թվաքանակի համար միգրացիայի ցուցանիշը գնահատում ենք`  հիմք ընդունելով տնային տնտեսությունների ինտեգրացված հետազոտության արդյունքներով ստացված տվյալները: Բնակչության թվաքանակում նվազում է  արձանագրվել:   Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը  նվազել է 4 200-ով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ