News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը քննդատել է չինական առեւտրական քաղաքականությունը` հայտնելով, որ Չինաստանը «բռնաբարում է» ԱՄՆ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով CNN-ը։

«Մենք չենք կարող հետագայում էլ Չինաստանին թույլ տալ բռնաբարել մեր երկիրը, նրանք հենց դա են անում», — ասել է Թրամփը Ինդիանայում նախընտրական հանրահավաքին:

CNN-ը ճշտում է, որ Թրամփը «բռնաբարություն» ասելով հասկանում է այն իրավիճակը, երբ Չինաստանը ԱՄՆ-ին գերազանցում է միջազգային առեւտրում:   

Նա արդեն բազմիցս Չինաստանին մեղադրել է տարադրամի հետ կապված մանիպուլյացիաների համար, որոնց շնորհիվ ՉԺՀ-ի արտանման արտադրանքն իբր ավելի մրցունակ է դատնում համաշխարհային շուկայում:  

Քաղաքական գործչի տեսանկյունից, դա վնաս է հասցնում ամերիկյան ընկերություններին եւ նրանց աշխատակիցներին: 

Ելույթ ունենալով Ինդիանայում` Թրամփը խոստացել է փոփոխել այդ իրավիճակը: «Մենք դա կփոփոխենք: Մենք ունենք բոլոր հաղթաթղթերը, մի՛ մոռացեք այդ մասին», — հայտնել է նա:

Թրամփը նաեւ հավելել է, որ չարացած չէ Չինաստանի վրա, այլ  «չափազանց ոչ բանիմաց ամերիկացի առաջնորդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ