Անգլիայի բանկը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր տարբերակի համար պլան է մշակում, գրում է Financial Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ հունիսին Անգլիայի բանկը երեք արժութային աճուրդ կկազմակերպի բանկային համակարգը բավականաչափ ռեսուրսներով ապահովելու համար։
Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի անդամ Մայքլ Սոնդերսի կարծիքով ԵՄ-ից դուրս գալու դեպքում ֆունտ ստերլինգը լուրջ ճնշման տակ կհայտնվի, իսկ դրա դեվալվացիան կարող է կազմել 20 տոկոս։