News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Խորվաթիան Սերբիայի եւ Ռուսաստանի դեմ օսմանիզմի եւ ֆաշիզմի միություն են ստեղծում։ Այս մասին «Պրավդա» սերբական պարբերականին ասել է ահաբեկչության դեմ պայքարի բոսնիացի մասնագետ Ջեւադ Գալիյաշեւիչը՝ մեկնաբանելով Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ Բոսնիայի, Խորվաթիայի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ համագործակցության մասին համաձայնություն էր ձեռք բերվել։

Փորձագետի խոսքով՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի Պրեզիդիումի ներկայացուցիչներ Բաքիր Իզետբեգովիչն ու Դրագան Չովիչը միանում են այդ քաղաքականությանը, որը ոչ միայն հակաեվրոպական է, այլ նաեւ ուղղված է Ռուսաստանի, իսկ Բալկաններում՝ Սերբիայի եւ Սերբիայի Հանրապետության դեմ։ «Խորվաթիայի ներկա քաղաքականությամբ ճանաչում կարող են ստանալ միայն մարդիկ, որոնք մոռանում են Խորվաթիայի նացիստների հանցագործությունների մասին եւ գովաբանում են Յասենովաց համակենտրոնացման ճամբարը»,- հավելել է Գալիյաշեւիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ