News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից, ապրիլի 23-ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Երեւանի Քանաքեռ թաղամասի գնակիչ 28-ամյա Սեւակ Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կասկածվում էր ժամեր առաջ նույն տարածքում գտնվող սուպերմարկետում գործող փոխանակման մեկից բացահայտ 2 մլն դրամ հափշտակելու մեջ:

Պարզվել է, որ նա կեսգիշերին առեւտրի կենտրոնի դռան մոտ հարձակվել է հաստատության անվտանգության աշխատակցի վրա, բռունցքով հարվածել նրա դեմքին, հափշտակել տարադրամի փոխանակման կետին պատկանող 2 մլն դրամն ու դիմել փախուստի:

Աշխատակիցները հետապնդել էին, շտապ նրանց էին միացել նաեւկատարվածի մասին տեղեկացած ոստիկանները: Սեւակը թաքնվել էր շենքերից մեկի շքամուտքում, ապա փորձել էր 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանով փախչել, սակայն ոստիկանները շրջապատել էին շենքը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ նա երկու տարի անվտանգության աշխատակից է եղել նույն սուպերմարկետում, իսկ գործից ազատվել էր 2 ամիս առաջ:

Հայտնաբերվել է նաեւ հափշտակված 2 մլն դրամը: Սեւակ Դ.-ն ձերբակալվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ