News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանն այսօր՝ մայիսի 2-ին, Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց իր հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի ծառայություններից: 

«Չեմ վստահում, ուզում եմ նոր պաշտպան ունենալ»,- հայտարարեց նա:

Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար անակնկալ էր ամբաստանյալի որոշումը: Իր ծառայություններից հրաժարվելը նա  բացատրեց նրանով, որ չի մասնակցել ամուսիններին պատկանող իրերի գույքագրմանը:

«Հավանաբար երեւի չեմ գնացել գույքը կիսեմ, դրա համար է հրաժարվում: Բայց իմ պարտականությունների մեջ չի մտնում գնալը: Ես քրեական գործով պաշտպանություն իրականացնելու համար եմ նշանակված, իսկ իրենք երեւի ազգուտակի բոլոր պրոբլեմները կապում են ինձ հետ»,- ասաց նա:  Արտակ Առաքելյանը դատարանում հայտարարեց, որ ինքը պաշտպան է վարձելու: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոր պաշտպանի ներգրավումը:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: Արտակ Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ