News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում մայիսի մեկին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 2-ամյա Հասմիկի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

2-ամյա աղջնակը, որի ծնողներն ու կրտսեր քույրը մահացել են ավտովթարի ժամանակ, ստացել է գլխուղեղի ցնցում եւ ազդրի կոտրվածք տեղաշարժով:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին ժամը 22.42-ի սահմաններում Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, մեկ մանկահասակ երեխա էլ տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ