News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում նավթի եւ գազային խտանյութի արդյունահանումը շարունակում է աճել. 2016-ի հունվար-ապրիլին արդյունահանումն աճել է 2,7 տոկոսով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով  «ՋԷՀ ԿԴՎ» ՊՁ-ին:

Այսպիսով` Ռուսաստանում նավթի արդյունահանման մակարդակը չորս ամսում աճել է մինչեւ   179,748 մլն տ նավթ կամ մինչեւ օրական 10,889 մլն բարել:

Ապրիլին արդյունահանման մակարդակը կազմել է 44,368 մլն տ, ինչը 1,6 տոկոսով ավելի է, քան 2015-ի ապրիլին: Նավթի միջին օրական արդյունահանումն ապրիլին կազմել է օրական   10,841 մլն բարել:

Առաջին չորս ամսվա ընթացքում «Ռոսնավթը» արդյունահանել է 62,252 մլն տ նավթ  (ապրիլին` 15,438 մլն տ), «ԼՈՒԿօյլը»` 27,621 մլն տ (6,776 մլն տ), «Սուրգութնեֆտեգազը» — 20,304 մլն տ (5,029 մլն տ), «Գազպրոմ նավթը» — 11,841 մլն տ (2,908 մլն տ), «Տատնավթը»`  9,215 մլն տ (2,282 մլն տ), «Սլավնավթը»` 5,015 մլն տ (1,233 մլն տ), «Բաշնավթը» — 7,040 մլն տ (1,754 մլն տ), «ՌուսՆավթը» — 2,248 մլն տ (0,569 մլն տ):

«ՋԷՀ ԿԴՎ» ՊՁ –ն նաեւ նշում է, որ օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունները 2016-ի հունվար-ապրիլին 25,112 մլն տ են արդյունահանել (6,1 մլն տ 2016-ի ապրիլին): Հունվար-ապրիլին 5,609 մլն տ ածխաջրածնային հումք են արդյունահանել (ապրիլին` 1,429 մլն տ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ