News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում մայիսի 1-ին երեկոյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 1-ին ժամը 22:50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում, ճանապարհի ձախ ուղեմասում միմյանց են բախվել «Mercedes-Benz C220» մակնիշի և «KIA CERATO 1,6» ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Mercedes-Benz C220» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված 25-ամյա Ատոմ Նալբանդյանը, 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը և «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված 32-ամյա Սուրեն Գրիգորյանը, վերջինիս կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը, նրանց մանկահասակ աղջիկը մահացել են, իսկ «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մանկահասակ ուղևորուհի՝ 2-ամյա Հասմիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դիակների հագին եղած հագուստները, ոստիկանության բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու և ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար:

 Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ