News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է ստուգել Երեւանի տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:

«Քաղաքային տրանսպորտի բոլոր երթուղիներում որեւէ տեսակի տեխնիկական խափանում բացառելու եւ առկա պայմաններում Երեւանի բնակիչների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Իհարկե, Երեւանի տրանսպորտի հիմնախնդիրը այս քայլով չի լուծվի, բայց մեր առաջին ու կարեւոր խնդիրը պետք է լինի առկա տրանսպորտային ցանցի միջոցով մեր բնակիչների անվտանգ տեղաշարժի ապահովումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ հավելել է, որ այս հարցի առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ քաղաքային երթուղիների ցանցի բարելավման հարցը ժամ առաջ պետք է լուծել, եւ անհրաժեշտ են համալիր մոտեցումներ ու համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

 Քաղաքապետը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է նաեւ ՃՈ հետ քննարկել եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի հետ միասին վարչական շրջանում գտնվող տուն-ինտերնատի հարակից հատվածում կազմակերպել եւ կահավորել հասարակական տրանսպորտի կանգառագոտի:

Տպել
Ամենաշատ