News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական-ուսումնական այց է կատարել Հայաստան, որտեղ ծանոթացել է այս ոլորտում հայկական փորձին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակն է` ծանոթանալ մեր երկրի ՆՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին եւ զարգացումներին:

Այցի առաջին օրը Ղրղզստանի պատվիրակության անդամները, որի կազմում  էին այդ երկրի գործադիր մարմինների, գործատուների ներկայացուցիչներ եւ քոլեջների տնօրեններ, հանդիպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հետխորհրդային երկրներում առկա հիմնահարցերին, մասնավորապես, մանկավարժության մեթոդներին, մանկավարժական կադրերի վերապատրաստման ռազմավարական խնդիրներին, կրթության  զարգացման հեռանկարային ծրագրերին:

Պատվիրակության անդամներին հիմնականում հետաքրքրել են հանրակրթությունից անցումը նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտին, ինչպես նաեւ կրթության որակի ապահովման, աշխատաշուկա-գործատու-կրթություն կապի, որակավորումների հետ կապված խնդիրները:

Ղրղզստանի Հանրապետության պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ` Հայաստանի ՆՄԿՈՒ համակարգի շուրջ, ներառյալ սոցիալական գործընկերության, երիտասարդության զբաղվածության եւ մասնագիտական կողմնորոշման, ուսումնական գործընթացի որակի կառավարման, ինչպես նաեւ մասնագիտությունների միջազգային առաջնության /World Skills Fair/ վերաբերյալ  հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ