News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 37-ամյա Անուշ Եղիկյանը, որն այսօր՝ մայիսի 2-ին, դուրս գրվեց Երեւանի «Արմենիա» ԲԿ-ից, արդեն լիովին ապաքինվել է: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ դեպքից ոչինչ չի հիշում, միայն հիշում է, թե ինչպես են 4 տղամարդ իրեն դուրս հանել ավտոբուսի պատուհանից եւ հասցրել հիվանդանոց:

«Ոչինչ չեմ հիշում, չեմ էլ հասցրել ինչ-որ բան հասկանալ: Միայն հիշում եմ, որ ատամնաբուժարանից Մոնումենտ էինք գնալու, բարեկամուհուս հետ նստած էինք: Հետո հիշում եմ, որ 4 տղամարդ ոտքերիցս ու ձեռքերիցս բռնելով հանեցին ավտոբուսից: Հիմա արդեն ինձ լավ եմ զգում: Զորամասերից մեկում տեխնիկական գծով մատակարար եմ աշխատում, ուզում եմ վերադառնալ աշխատանքի: Ամուսինս էլ նույն զորամասում է ծառայում»,-պատմեց Անուշը:

Անուշն իր ամուսնու հետ արդեն որոշել է տղա երեխայի անունը, բայց դեռ չի ցանկանում ասել. «Կծնվի միանգամից անունն էլ կդնենք՝ ամուսնուս հետ որոշել ենք: Կարեւորն այն է, որ ինձ արդեն լավ եմ զգում եւ այլեւս վտանգված չէ իմ ու պտղի կյանքը»:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռոբերտ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ Անուշ Եղիկյանը լիովին ապաքինվել է եւ նրան ու պտղին որեւէ վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ