News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին անհրաժեշտ է օժտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանւ զինված ուժերի շփման գծում մշտական մոնիտորինգ իրականացնելու լիազորությամբ: Այդ մասին մայիսի  2-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:   

Նրա խոսքով, այսօր առայժմ չկա Ադրբեջանին զսպող մեխանիզմ, բացառությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի: «Ադրբեջանը չի ուզում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է զսպման մեխանիզմ լինի, որը Բաքվին կստիպի հրաժարվել ռազմական լուծումից: Ամեն դեպքում բանակցությունները պիտի վերսկսվեն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ», - ընդգծել է Իգիթյանը: Այսօրվա դրությամբ, շարունակել է նա, պարզ է, որ պիտի փոխվեն բանակցությունների որոշակի կետեր. կետ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական մոնիտորինգի մասին: «Խոսքը   խաղաղապահ ուժեր մտցնելու մասին չէ, այլ մոնիտորինգ է անհրաժեշտ, որպեսզի պարզվի, թե ով է ագրեսորը, ով է խախտում հրադադարի ռեժիմը», - նշել է Իգիթյանը: Ռուսաստանը, հավելել է նախկին պատգամավորը, հստակորեն գիտակցում է, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից դուրս Ռուսաստանը պիտի հայտարարեր, որ գոնե ափոսոսում է, որ Ադրբեջանը իրենց զենքն օգտագործել է դաշնակցի դեմ», - ամփոփել է Հովհաննես Իգիթյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ