News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առասպելական լեռնագնաց Ալեքս Լոուի եւ օպերատոր Դեւիդ Բրիջեսի մարմինները հայտնաբերվել են Հիմալայներում` նրանց մահից  16 տարի անց, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ին:

Ալեքսի այրու` Լոու Ջեննիի խոսքով, նրանց մնացորդները հայտնաբերել են երկու լեռնագնաց չինական Շիշաբանգմա լեռան մասնակիորեն հալված սառցաբեկորի վրա: 

Երբ նրանք նկարագրել են մահացածների հագուստը եւ ուսապարկերը, արշավախմբի ողջ մնացած մասնակիցը` Կոնրադ Անկերը հաստատել է, որ խոսքը Լոուի եւ Բրիջեսի մասին է: 

«Կապույտ եւ կարմիր  North Face ուսապարկեր: Դեղին Koflach ճտքակոշիկներ: Այդ ամենն այն ժամանակվա հարդերձանք է: Հավանական է, որ նրանք միակ լեռնագնացներն են, որոնք եղել են այնտեղ», — ասել է Անկերը:

40 տարեկանում զոհված ամերիկացի Լոուն ժամանակին աշխարհի լավագույն լեռնագնացն էր համարվում, եւ իր ուժի եւ դիմացկունության համար նրան կոչում էին    «թեթեւոտն»: Նա եւ օպերատոր Դեւիդ Բրիջեսը մահացել էին ձնահյուսի հետեւանքով, մինչ Անկերին հաջողվել էր փրկվել: 

 2001-ին Ջեննին ամուսնացել էր Անկերի հետ եւ նրա հետ կազմակերպել Լոուի անվան հիմնադրամ, որն օգնում է քաղաքակրթությունից հեռու գտնվող շրջաններում ապրող մարդկանց:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ