News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շաքարի գնային միջանցքը մոտ ժամանակներս մեկ տ-ի դիմաց մոտավորապես  334-ից 353 դոլար կկազմի: Այդ մասին ասված է հումքանյութի հարցերով վերլուծական   «Hightower Report» ընկերության հաղորդագրության մեջ:   

Խոշոր առեւտրական ընկերությունները Եվրամիությունում արտադրության զգալի ավելացում են ակնկալում: Հնարավոր է, որ օվկիանոսային  La Nina հոսանքի ազդեցությունը բարելավի բերքը Ասիայում (այդ թվում` Հնդկաստանում, որն աշխարհում շաքարի երկրորդ ամենախոշոր արտադրողն է): Ինչ վերաբերում է խոշորագույն արտադրողին` Բրազիլիային, այս տարի շաքարի արտադրությունը զգալիորեն`   3,6 անգամ ավելի բարձր է, քան նախորդ սեզոնին: Շուկայի վիճակը կախված կլինի այն բանից, թե բրազիլական ֆաբրիկաները որքանով շաքարը կվերածեն էթանոլի եւ որքանով պատրաստի արտադրանք կթողարկեն, նշված է զեկույցում: 

Սակայն, չնայած դրան, շաքարի միջազգային գներն աճում են: Եթե 2016-ի փետրվարի սկզբին Չիկագոյի ՍՄԵ բորսայում գինը կազմում էր մեկ տ-ի դիմաց մոտ   12,7 ցենտ, այժմ 16,34 ցենտ է (տ-ի դիմաց 282 –ից 360  դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ