News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Եվրոպայում առաջիկա 10 տարվա ընթացքում կլիմայի փոփոխության մասին բավականին մռայլ կանխատեսումներով զեկույց են հրապարակել, գրում է  նորվեգական Dagbladet թերթը։ Զեկույցի հեղինակները առաջիկա 70 տարում Եվրոպայում կանխատեսում են հեղեղներ, անտառային հրդեհներ եւ երաշտ։

Ամենից շատ կտուժի Հարավային Եվրոպան. զեկույցի հեղինակները նշում են, որ Պորտուգալիան եւ Իսպանիան այնպիսի լուրջ կլիմայական փոփոխությունների կենթարկվեն, որը էապես կազդի նրանց տնտեսության վրա։

2080-ական թթ. Հարավային Եվրոպան ամեն տարի երաշտի կբախվի։ Անսովոր շոգ եղանակը, որը նրանք անվանում են «հարյուր տարվա շոգի» տարիներ, 70 տոկոս հավանականությամբ տեղի կունենա Հարավային Եվրոպայում ամեն տարի։ «Հարյուրամյա երաշտ» կարելի է սպասել ամեն տարի 60 տոկոս հավանականությամբ։

Եվրոպայի հյուսիսում նույնպես պետք է պատրաստվել հեղեղների եւ շոգ եղանակի։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «հարյուրամյա ջրհեղեղ» վերապրելու հնարավորությունը 2080-ին կմեծանա 20 տոկոսով։ Մեծ է հավանականությունը, որ այն, ինչ մենք հիմա Եվրոպայում անվանում ենք հարյուրամյակի ամենաշոգ ժամանակաշրջան, տեղի կունենա ամեն տարի 2080-ական թթ.։ Ավելի պարզ ասած՝ Եվրոպան 2020-ից սկսած՝ հատկապես 2050-ին, պետք է պատրաստ լինի շոգ եղանակների, երաշտի, հեղեղների, անտառային հրդեհների, փոթորիկների։

Արեւմտյան Եվրոպան պետք է պատրաստվի հեղեղների եւ շոգի գրեթե ամեն տարի՝ սկսած 2020-ից։ 2080 թվականին ամեն տարի «հարյուրամյա հեղեղի» հավանականությունը կմեծանա 30 տոկոսով, 40 տոկոսով էլ կմեծանա «հարյուրամյա երաշտի» հավանականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ