News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով որոշ խնդիրներ առաջացան տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ: Այս մասին, մայիսի 1-ին, հադրութցի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ նշել է  Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա գյուղացիների հետ քննարկել է ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի եւ հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր:

ԼՂՀ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում կարեւորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն ուղիղ կերպով ազդեցություն է թողնում բանակի մարտունակության վրա: Նա հորդորել է ներկաներին փոխհամաձայնեցված աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ՝ օգտագործելով համայնքների ողջ ներուժը:

«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով որոշ խնդիրներ առաջացան տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ: Իհարկե, շնորհիվ մեր բանակի՝ շատ արագ կարողացանք կայունացնել ռազմական իրավիճակը, սակայն այժմ պետք է լծվենք թե թիկունքի ամրացման, թե տնտեսության բնականոն աշխատանքների կազմակերպման գործերին: Թեեւ որոշ ժամկետների մասով ուշացել ենք, սակայն դեռեւս ժամանակ կա գարնանացան որոշ կուլտուրաների մշակման համար: Այնպես որ ակնկալում եմ ձեզնից օպերատիվ եւ արդյունավետ աշխատանք, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի հողագործների ջանքերին»,- նշել է վարչապետը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաեւ հունձի նախապատրաստմանն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների հետ կապված հարցեր: Գործադիրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառման եւ հրդեհավտանգ խոտածածկերի վերացման վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ