News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին «ԷդՌադ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում  բախվել են «Լեքսուս RX 300» մակնիշի 34 CH 834 համարանիշի (վարորդ՝ 31-ամյա Հ. Պ.), «Օպել Աստրա G» մակնիշի 34 ՏF 585 համարանիշի (վարորդ՝ 56-ամյա Վ. Ա.) եւ «Զամիադ» 34 TF 844 համարանիշի (վարորդ՝ 41-ամյա Ա. Կ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Լեքսուս RX300» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Պ.-ն եւ «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ն տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար, այնուհետեւ Հ. Պ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Լեքսուս RX300» մակնիշի եւ «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ