News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Մեկ մետր տրամագծով եւ 260 սմ բարձրությամբ  գլանաձեւ գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են  ԲՈՒՀ-ի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Գրադարանը տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում:

Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված "QR reader" հավելվածի միջոցով հնարավորություն կունենան  անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ եւ գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր եւ ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում: 

«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարեւոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների եւ մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», - նշեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Շատ եմ կարևորում համալսարաններում նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև գրադարանների թվայնացումը: Պետք է ուսանողների համար ստեղծել բազմալեզու, տարբեր գրականությունից օգտվելու հնարավորություն: Ընդամենը մի քանի վայրկյան, և գիրքն իր ամբողջ բովանդակությամբ հայտնվում է հեռախոսում և ուսանողը կարող է տանը ցանկացած ձևով դա օգտագործել»,- նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: 

Բացի գրադարանի կառուցումից Ucom ընկերությունը ԲՈՒՀ-ի տարածքում ապահովվել է նաեւ Wi-Fi ծածկույթ:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ