News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) նախագահ եւ հանրապետության կառավարական կոալիցիայի կազմի մեջ մտնող Սլովակիայի  ազգային կուսակցության առաջնորդ Անդրեյ Դանկոն երկուշաբթի դուրս է գրվել Բրատիսլավայում Ազգային ուռուցքաբանական ինստիտուտից: Հանրապետության առաջատար կլինիկայում ապրիլի   25-ին նրան վիրահատել են` հեռացնելով ստամոքսի ուռուցքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Հիստոլոգիական անալիզները քաղցկեղը չհաստատեցին եւ ես հետագա ուռուցքաբանական բուժման կարիք չունեցա,- լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահը:  Ես կուզեի իմ պարտականությունների կատարմանը վերադառնալ երկու շաբաթվա ընթացքում: Տանը երկար հետվիրահատական հանգիստ չեմ նախատեսել»:

Միաժամանակ, բուժող բժիշկները պնդում են, որ խորհրդարանի նախագահն առնվազն երկու շաբաթ տանը մնա: Նրան դեղեր եւ խստագույն սննդակարգ են նշանակել: Նրանց կարծիքով, նա կկարողանա աշխատանքի վերադառնալ բժշկական ռեաբիլիտացիայից հետո: Գուցե առողջարանային բուժում անհրաժեշտ լինի:  

Անդրեյ Դանկոն հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի  24-ին: Նրա աշխատանքային ծրագիրը չեղյալ է համարվել մինչեւ մայիսի կեսը: Խորհրդարանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է աջ-կենտրոնամետ «Կամուրջ» կուսակցության առաջնորդ  Բելա Բուգարը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ