News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինաշինության եւ հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ մայրաքաղաքում արձանագրվել է 2 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ խստացնել հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 1 վարչական արձանագրություն: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաեւ շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 47 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել արատավոր այդ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման տարեկան ծրագրին եւ կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարել է այդ ծրագրերը մշտական ուշադրության կենտրոնում պահել:

«Վերջին տարիներին այս աշխատանքները կազմակերպում ենք այն հստակ մոտեցումով, որ նորոգվեն ոչ միայն շքամուտքերը, այլ բոլոր հարկաբաժինները: Նաեւ պահանջ եմ դրել ձեր առաջ, որ նախ ստուգեք տանիքների վիճակը, որպեսզի նորոգման արդյունքը ջուրը չլցվի ու լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չառաջանա: Առավել եւս, որ մեր համաքաղաքացիների հնչեցրած ահազանգերի հետքերով գնալով` մեր համապատասխան ծառայությունները երբեմն նաեւ պարզում են, որ ընդամենը մեկ կամ երկու կոտրված ծածկաթիթեղ փոխելով խնդիրը լիարժեք լուծվում է: Ու այստեղից հարց է առաջանում, թե ինչո՞վ են զբաղված տվյալ շենքերի համատիրությունների աշխատակիցները: Ստիպված եմ նորից կրկնել, որ միայն գումար հավաքելը չէ իրենց պարտականությունը: Տվյալ գումարները հավաքագրվում են հենց այն նպատակով, որ արագ արձագանքեն մեր բնակիչների հնչեցրած ահազանգերին ու հնարավորին արագ լուծումներ տան նմանատիպ խնդիրներին: Այս մասով լուրջ անելիքներ ունեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայությունները: Խստորեն վերահսկե՛ք համատիրությունների աշխատանքն ու հետեւեք, որ կատարեն իրենց պարտավորությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ