News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չեչնիայում նշել են հանրապետության առաջին նախագահ Ահմատ-Հաջի Կադիրովի թոռան` Համզատ Կադիրովի հարսանիքը: Հանդիսավոր արարողությունները տեղի են ունեցել ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին` չեչենական ղեկավարի հարազատ գյուղում:  

Կադիրովների հարազատ գյուղում մոտ երկու հազար մարդ է ապրում:  «Հարազատ Ցենտարոյ գյուղում նշում ենք ՉՀ-ի առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ-Հաջի Կադիրովի սիրելի թոռան` Հաֆիզ Համզաթի հարսանիքը: Նա իմ ավագ եղբոր` Զելիմխան Ահմատովիչի որդին է», — Instagram-ի իր էջում գրել է Կադիրովը:

Հանդիսավոր արարողությունների ընթացքում ձիով ցատկեր են կազմակերպվել, որոնցում մրցել է Չեչնիայի եւ Հյուսիսային Կովկասի բոլոր շրջաններից մոտ երկու հարյուր ձի: Միաժամանակ մրցումներ են ընթացել տարբեր մարզաձեւերում, հաղթողները պարգեւներ են ստացել թանկարժեք մրցանակների եւ ավտոմեքենաների տեսքով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ