News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջոան Ռոուլինգն իր թվիթերում ներողություն է խնդրել այն բանի համար, որ  «սպանել է» պրոֆեսոր Ռիմուս Լյուպինին Հարրի Փոթերի վերջին գրքում, հայտնում է   Gazeta-ն:  

Այս անգամ նա, ավանդույթի համաձայն, Հոգվարտսի ճակատամարտի օրը, նա ներողություն է խնդրել երկրպագուների սիրած կերպարներից մեկի մահվան համար: Ճակատամարտում Ռիսմուսի հետ զոհվել է նաեւ նրա կինը` Նիմֆադորա Լյուպինը  (Տոնկս):

Ռոուլինգի խոսքով, նրա համար շատ ցավալի էր դիմել նման քայլի: Գրողը հավելել է, որ միակ անգամը, երբ խմբագիրն իրեն լաց լինելիս է տեսել, այն ժամանակ էր, երբ նա նկարագրում էր պրոֆեսորի մահը: 

Ռոուլինգը հավելել է, որ որոշել է Լյուպինին սպանել Ռոնի հոր` Ուիզլի Արթուրի փոխարեն: Ընդ որում, նրա խոսքով, որոշումն ընդունվել է միայն   «Հարրի Փոթերը եւ Փյունիկի Օրդենը» գիրքը գրելուց հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ