News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը ՀՀ արգելված էր 2015 թ. մայիսից եւ ապրիլի 27-ին մուտքի արգելքը վերացվել էր, անհամբեր է` երբ է գալու Երեւան. արդեն գնել է տոմս, սակայն, դեռ չգիտի` երբ կլինի Հայաստանում: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար անսպասելի է եղել այդ որոշումը եւ դեռ չի հավատում, որ  կարող է այցելել Հայրենիք եւ մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին:

«Անհամբեր եմ, սպասում եմ Երեւան գալուն, կարոտել եմ Հայաստանը` ամենաշատը օդին ու ջրին: Ուզում եմ գալ, քայլել փողոցներով, տեսնել, զրուցել մեր քաղաքացիների հետ: Անսպասելի որոշում էր ինձ համար, ինչպես կամայականորեն որոշումը կայացրին, կամայակոներեն էլ հետ քաշվեցին»,-ասաց Շանթ Ոսկերչյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարում քննվող՝ Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ  ապրիլի 27-ին,  ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից:

Տպել
Ամենաշատ