News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գեւորգյանը, որն ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել, բողոքում է իր քրեական գործից եւ  առողջական վիճակից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ կալանավորը շարունակում է հացադուլը, գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության ներքո:

NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյա Գեւորգյանի փաստաբան Լյուդվիգ Ավեստիսյանը նշել էր, որ իր պաշտպանյալի վիճակը ներկայում ծայրահեղ ծանր է. չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից:

Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանն ունի մի շարք հիվանդություններ, ըստ նրա մոր` Նախշուն Ենգիբարյանի, իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն եւ այլն: Նրա մայրը պնդում է, որ Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաում ծայրահեղ ծանր է:

Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ:

Ըստ մեղադրականի`նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:

Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան:

Նա ՔԿՀ-ում հայտնի է որպես «զոն նայող»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ