News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի դահլիճում բազմաթիվ այլ պատգամավորներ կան, որոնց քայլերը, խոսքը նույն ադրբեջանական մամուլում կարծես թե շահարկման առիթ կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում Հերմինե Նաղդալյանի վերջին սկանդալային հարցազրույցի արձագանքը:

«21-րդ դարում պատերազմը ոչ միայն ռազմի դաշտում է, մենք տեսնում ենք, որ տեղեկատվական դաշտում մենք ունենք կռիվ, որը պիտի տանք բոլորս: Այս առումով, ես անձամբ չէի ցանկանա եւ չեմ ուզում հավատալ, որ նա էդ տեսակետի կրողն է: «Գրավյալ տարածք» տերմինը անձամբ ես եթե շատ ուզենամ էլ չեմ կարող օգտագործել, դրանք ազատագրված տարածքներ են, եւ բոլորս դա գիտենք: Հասկանում եմ Ադրբեջանի բուռն արձագանքը, բայց էս տեսանկյունից պետք չէ հղումը կատարել միայն Հերմինե Նաղդալյանի հարցազրույցի վրա, մեր դահլիճում բազմաթիվ այլ պատգամավորներ կան, որոնց քայլերը խոսքը, նույն ադրբեջանական մամուլում կարծես թե շահարկման առիթ կլինի»,-ասաց նա:

Սահակյանը վստահեցրեց, թե որքան շփվել է Նաղդալյանի հետ, հասկացել է՝ նա այդ տեսակետի կրողը չէ. «Ես՝ որպես գործընկեր, որքան շփվել եմ Նաղդալյանի հետ, գիտեմ, որ այդ տեսակետի կրողը չէ, եթե եղել է բառերի ոչ ճիշտ արտաբերում կամ իմաստը այլ կոնտեսքստի մեջ է եղել, կարծում եմ՝ ինքը պետք է հրապարակային խոսի սրա մասին»:

Նաղդալյանի կուսակիցը պնդել է, որ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի պաշտոնից նրա հրաժարական տալու հարցը ԱԺ ղեկավարության քննարկելիք հարցն է։

Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների փոխզիջման հարցին՝ ասել էր հետեւյալը. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ ասել` նաեւ դրսում երբեմն օգտագործում են Մադրիդյան սկզբունքներից առանձնացված ինչ որ մի բան, ում ինչպես ձեռնտու է, բայց Մինսկի խմբի համանախագահները վերջին 5 տարվա հայտարարությունների ու քննարկումների ընթացքում ուշադրությունը սեւեռում են դրա վրա, որ այդ սկզբունքները համալիր են եւ իրար հետ պիտի հաստատվեն ու ընդունվեն եւ դրանց մեջ չկա որեւէ մեկը, որը գերակա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ