Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելության վերացման հետ կապված քննարկումներին կրկին խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորների միջեւ։
Համացանցում հայտնված տեսագրության մեջ երեւում է, որ կրկին վիճաբանության կիզակետում հայտնված HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը միայնակ բռնուցքներով հարվածում է իր վրա հարձակված թուրք պատգամավորներին, մինչ օգնության են հասնում մյուս քուրդ պատգամավորները։