Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու հերթական դեպքը:
Մայիսի 1-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայից բերման ենթարկված 46-ամյա Հայկ Մարգարյանի ծոցագրպանից հայտնաբերվել է 14 փաթեթ: Պարզվել է, որ այդ փաթեթներում սփայս տեսակի թմրամիջոց է:
Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: