News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի հատուկ ծառայությունները բացահայտել են շուրջ 400 անձի, որոնք համացանցում կապ են պահում ծայրահեղական իսլամականների հետ: Այս մասին մայիսի 2-ին հաղորդել է Շվեյցարիայի հետախուզական ծառայությունը:

Նաեւ տվյալներ են պարզվել Շվեյցարիայի ավելի քան 70 բնակչի մասին, որոնք մեկնել են հակամարտությունների գոտիներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շարքերում պատերազմելու:

«Անվտանգությունը Շվեյցարիայում 2016» զեկույցը ներկայացնելիս Շվեյցարական համադաշնության հետախուզական ծառայության տնօրեն Մարկուս Զայլերը նշել է, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ մեկնած 73 ջիհադականներից 12-ը վերադարձել են Շվեյցարիա: Նա ընդգծել է, որ այդ անձինք կոնկրետ վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Զեկույցի համաձայն, չնայած Շվեյցարիան եւ արտերկրում նրա շահերն ԻՊ-ի կողմից պատվիրվող կամ կազմակերպվող ահաբեկչությունների համար առաջնահերթ թիրախ չեն, սակայն երկիրն արեւմտյան աշխարհի մաս է կազմում, որը ծայրահեղականներն իսլամատյաց են համարում: Ըստ փաստաթղթի հեղինակների, շվեյցարական տարածքում «բարձր մակարդակի վտանգի» ենթակա են ԻՊ-ի դեմ ռազմական կոալիցիայի անդամ երկրների, ինչխես նաեւ Ռուսաստանի, Իսրայելի եւ արաբական պետությունների շահերը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Զայլերը նշել է, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները, «ցավոք, անակնկալ չէին»: «Պետք էր դա սպասել: Նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո ահաբեկչության վտանգի մակարդակը Եվրոպայում շարունակում է բարձր մնալ»,- փաստել է շվեյցարական հետախուզության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ