News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները խրախուսելու համար մարդասպանների եւ դահիճների հերթական խմբին են պարգեւատրել:

Երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ է պարգեւ հանձնել ադրբեջանցի զինծառայողին, որը գլխատել է ԼՂՀ ՊԲ զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին:

Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է մարդասպաններին խրախուսելու սարսափելի քաղաքականությունը, որի «ականավոր» օրինակը Ռամիլ Սաֆարովը դարձավ: Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի հանցագործը, որին Հունգարիայի իշխանություններն Ադրբեջանին արտահանձնեցին, հայրենիքում պատվի եւ պարգեւների արժանացավ:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինվորականները հանցագործների ունակություններ ցուցադրեցին՝ կտրելով սպանված ծերունիների ականջները, խոշտանգելով եւ ծաղրի ենթարկելով զոհված հայ զինվորականների մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ