Volkswagen ավտոկոնցեռնը 2016 թվականի աշնանը կներկայացնի նոր մոդելի Volkswagen Golf GTI Clubsport S-ի սահմանափակ շարքը:
Clubsport S-ը 2 լիտր ծավալով 306 ձիաուժ հզորությամբ արդիականացված տուրբոշարժիչ կունենա:
Ըստ RuNews24-ի, ի տարբերություն ստանդարտ Clubsport-ի, նոր տարբերակում օգտագործված թեթեւ նյութերը թույլ կտան թեթեւացնել մեքենայի զանգվածը, նաեւ հեռացնել սարքավորումների մի մասը:
Նոր մոդելը, հավանաբար, շուրջ 40 հազար դոլար կարժենա: Clubsport S-ի շնորհանդեսը կկայանա մայիսի 4-ին: