News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Euronews հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությունը տեսանյութ է պատրաստել Ստամբուլով եւ Իզմիրով դեպի Հունաստան եւ Բուլղարիա միգրանտների թրաֆիքինգի մասին:

«Ստամբուլի Աքսարայ թաղամաղը հայտնի է նրանով, որ այնտեղ կարելի է ամեն ինչ գտնել ապօրինի ճամփորդողների համար:

Ահա թրաֆիքինգ կազմակերպողներից մեկը՝ Աբու Հալեդը Սիրիայից: Նա խնդրում է, որ իրեն չցուցադրեն կադրում:

Նա 5 մարդուց բաղկացած խումբ է հավաքել՝ Հունաստան եւ Բուլղարիա ուղարկելու համար: Նրանցից 2300 եվրո է պահանջում:

«Չեմ կարող ասել, թե ինչպես եմ աշխատում: Այստեղ ոստիկանությունը կարող է հեշտությամբ ձերբակալել մեզ»,- ասում է նա:

Իզմիրի Բասման թաղամասում միգրանտները սպասում են՝ մինչեւ ծովը հանդարտվի, որպեսզի կարողանան նավակով Հունաստան հասնել:

Այս մզկիթը միջնորդների եւ մեկնել ցանկացողների հանդիպման վայրն է:

Աբու Մուհամմեդն ու նրա ընտանիքը Ռաքքայից են՝ Իսլամական պետության հենակետից:

Նրանք գիշերում են մզկիթում, մինչեւ կարողանան Եվրոպա ուղեւորվել:

«Ես երկու հիվանդ երեխա ունեմ, ուզում եմ մեկնել, որպեսզի այնտեղ կարողանան բուժել նրանց»,- ասում է նա:

Նշանակված ժամադրավայրում՝ սրճարանում, նրան դիմավորում է մաքսանենգը:

«Երդվո՛ւմ եմ, այս փողերը մեզ համար չեն, այլ մեր ղեկավարի: Հասկանո՞ւմ ես: Անհրաժեշտ ծախսերի: Եթե լավ եղանակ լինի, մենք կուղարկենք ձեզ, իսկ եթե ոչ՝ չենք կարող ռիսկի դիմել»,- ասում է նա:

«Ես յուրաքանչյուրից 2 հազար եմ վերցնում»,- ասում է մաքսանենգը: Մեկ նավակում նա 35 մարդ է նստեցնում:

«Փոխադրողների մեծ մասը թուրքեր են, շատ են նաեւ սիրիացիներ: Նրանց ղեկավարը չի բացահայտում իր ինքնությունը: Եթե դա անի, բանտ կգնա: Մեզ համար դժվար է փոխադրել, ստիպված ենք լինում լուրջ վերահսկողություն անցնել»,- հավելում է միջնորդը:

Աբու Մուհամմեդն ու միջնորդը մեզ տանում են խանութ, որտեղ ապօրինի միգրանտները թողնում են գումարը: Խանութի սեփականատերը բացատրում է, թե ինչպես է գործում սխեման:

Միգրանտը գրում է իր անունը, բջջայինի համարն ու պայմանական կոդը, որով նրան ճանաչում է մաքսանենգը:

Իսկ եթե նրանք Հունաստան չեն հասնում, կարող են գալ եւ հե՞տ վերցնել գումարը: Խանութի տերը պատասխանում է. «Այո՛, կարող են գալ 30, 40, 60 օր հետո»:

«Եթե միգրանտները խանութին չեն վստահում, գումարը թողնում են այն մարդկանց մոտ, որոնց ճանաչում են: Եթե նրանց չի հաջողվում Հունաստան հասնել, այդ մարդիկ մեզ տեղեկացնում են, բայց այդ դեպքում մենք գումար չենք ստանում»,- ասում է մաքսանենգը:

Իսկ ի՞նչ են անում նրանց գումարների հետ, ովքեր ծովում զոհվում են: Այս հարցին նա չի պատասխանում:

Աբու Մուհամմեդն ասում է՝ այստեղ՝ Իզմիրում, միգրանտներին շատերն են իրենց ծառայություններն առաջարկում: Յուրաքանչյուրի համար 550, 600, 700 դոլար են պահանջում, խոստանում են ուղարկել հենց նույն օրը: «Բայց շատերը պարզապես անհետանում են: Կան մարդիկ, որոնք 15, նույնիսկ 20 հազար դոլարի չափով խաբվել են»:

Նա ուշադիր հետեւում է իր ընտանիքին ու խնայողություններին: Ավելի պակաս ուշադիրները կարող են հաջող որս դառնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ