News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Disney Wonder զբոսաշրջային նավը ստիպված է եղել ընդհատել ճանապարհորդությունը նավում ստամոքսի գրիպի բռնկման պատճառով:

Associated Press գործակալության տվյալներով նավում գտնվող գրեթե 3700 մարդուց հիվանդացել է շուրջ 92 ուղեւոր ու անձնակազմի հինգ անդամները: Մարդկանց մոտ սրտխառնոց է սկսվել: Նրանց մեկուսացրել են իրենց նավախցերում:

Ի վերջո նավը, որը չորեքշաբթի Մայամիից դուրս է եկել ու շարժվել դեպի Բահամյան կղզիներ, կիրակի ստիպված է եղել վերադառնալ նավահանգիստ:

Մասնագետները՝ ճանապարհորդությունը կազմակերպած ընկերության աշխատողների հետ միասին հիմա փորձում են պարզել, թե հատկապես ինչն է դարձել հիվանդության բռնկման պատճառ ու ինչպես է այն տարածվել նավում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ