News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործչի խոսքով՝ բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաեւ Արցախը ներառել բանակցություններում՝ որպես իրավահավասար կողմ:

Պարոն Դվորնիկով, Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը էլ հայտարարել էր, թե պատերազմի դեպքում հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ընկալվել որպես հայկական կողմի չափից ավելի կոշտ մոտեցում:

Սա հարկադրական կոշտացում է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը Հայաստանի համար չեղարկեց բարոյական եւ իրավական բոլոր սահմանափակումները ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն դա չարվեց: Հետեւաբար դիրքորոշման կոշտացումը դեռեւս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստըանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ:

Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դա Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառներից մեկն է:
Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով՝ դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կանող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солцепек»-ները եւ հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը եւ կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքերն ունեն պահպանության երկար ժամկետ: Սա այն մարդկանց համար, որոնք պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ