News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի դատախազությունը մայիսի 2-ին երկրի Գերագույն դատարանից պահանջել է հետաքննություն անցկացնել ընդդիմության ղեկավար ու 2014-ին նախագահի պաշտոնի թեկնածու Աէսիո Նեվեսի դեմ, որը մասնակցություն ունի կոռուպցիոն խոշոր սկանդալին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրազիլիայի դատախազության ներկայացուցիչը «Ֆրանս Փրես» գործակալությանը հայտնել է, որ «գլխավոր դատախազ Ռոդրիգո Ժանոն պահանջել է քրեական գործ հարուցել» սենատոր Նեվեսի դեմ՝ Petrobras պետական նավթագազային ընկերությունում կոռուպցիոն սկանդալին վերաբերող գործով: Ի դեպ, հենց Նեվեսն է եղել երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացի նախաձեռնողը:

Բրազիլական ընդդիմությունը փորձում է պաշտոնանկ անել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելով նրա հրաժարականի մասին պահանջ ու Ռուսեֆի դեմ սկսելով հետաքննություն՝ հարկային խախտումների ու իր վերընտրման ֆինանսավորման համար պետական միջոցների օգտագործման մեջ կասկածով: Խորհրդարանի ստորին պալատը հաստատել է իմփիչմենթի մեկնարկը, հարցը մոտ ժամանակներս կլուծի սենատը:

Ռուսեֆին 180 օրով պաշտոնից ժամանակավոր հեռացնելու համար անհրաժեշտ է հավաքել սենատորների ձայների կեսից ավելին՝ առնվազն 41-ը: Այդ դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կանցնեն փոխնախագահ Միշել Թեմերին, իսկ սենատը նորից կքննարկի հարցը հատուկ նիստում՝ գերագույն դատարանի ղեկավարի նախագահությամբ: Այդ ժամանակ էլ վերջնականապես կվճռվի Ռուսեֆի ճակատագիրը: Եթե խորհրդարանականների երկու երրորդը քվեարկի իմփիչմենթի օգտին, ապա պետության ղեկավարը կհեռանա պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ