Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքի աղբամանների մոտ ռազմամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 1.927 փամփուշտ, «Չերյոմուխա 10» տիպի 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտակալ եւ փամփուշտների համար նախատեսված շղթա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: