News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չիկագոյի բնակիչ Սթեյսի Փինքուսը ավելի քան 5 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել Starbucks ընկերության դեմ, գրում է Chicago Tribune-ը։

Հայցվորի կարծիքով ընկերության աշխատակիցները սառը սուրճի եւ թեյի մեջ չափազանց շատ սառույց են լցնում, ինչի պատճառով այդ ըմպելիքի չափը բաժակում պակասում է։

Սրճարանների ցանցի բաժակների վրա կա գծանշում, որի չափով էլ լցվում է հեղուկը։ Հայցվորը դիմումի մեջ նշել է, որ ըմպելիքի 24 ունցիայի փոխարեն հաճախորդը ստանում է միայն 14-ը։ Բացի այդ, նա դժգոհ է, որ սառը ըմպելիքների գինը փոքր անգամ ծավալի դեպքում շատ բարձր է։

Starbucks-ն իր հերթին մեղադրանքներն անհիմն է համարում։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հաճախորդներն հասկանում են, որ սառույցը ըմպելիքի անբաժանելի մասն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ