News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակցիայի ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ոստիկանության երեք աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները  Ազատության հրապարակում ընթերցել էին Նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել էին հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չէին տվել:

Ցուցարարները դիմել էին խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս են եկել Մաշտոցի պողոտա,  եւ խումբ-խումբ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տվել որեւէ մեկը բարձրանա վերեւ: Բախումներ էին տեղի ունեցել եւ 42 քաղաքացի վարչական ձերբակալման էր ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կային նաեւ լրագրողներ, որոնք հետագայում ահազանգել էին ոստիկանների կողմից բռնությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ