News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բագրատունյաց 10 շենքի մոտից ոստիկանության ծառայողներն իրեն եւ ընկերուհուն՝ Սուսաննա Ս.-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու համար հարկադրաբար նստեցրել են պարեկային ավտոմեքենան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկան Գագիկ Ա.-ն հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Մասնավորապես՝ Լուսիկ Կ.-ն, որպես տուժող լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Գագիկ Ա.-ն իրականում իրեն չի հարվածել եւ մարմնական վնասվածքներ չի պատճառել: Ավելին՝ դեպքի օրը, մինչեւ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերվելը, ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոստիկանության հիշյալ բաժնում գտնվելու ժամանակ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, իսկ ձեռքի շրջանում մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելիս` ոստիկանին չենթարկվելու պատճառով վերջինիս կողմից իրավաչափ հարկադրանք կիրառելու արդյունքում:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Լուսիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ