News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայի իշխանությունները մտադիր են չինացի ոստիկաններին ներգրավել Հռոմում ու Միլանում փողոցների պարեկության գործում: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Անջելինո Անֆարոն, փոխանցում է The Guardian–ը: Նրա խոսքով, հայրենակիցներից բաղկացած պարեկախմբերը կօգնեն, որ չինացի զբոսաշրջիկները իրենց անվտանգ զգան:

Ոստիկանները, որոնք վերապատրաստվել են Պեկինում իտալացի մասնագետների ղեկավարության ներքո, հագնելու են Չինաստանում ընդունված համազգեստ, որպեսզի ՉԺՀ քաղաքացիներ կարողանան ճանաչել նրանց: Պարեկները տեղեկությունները հաղորդելու են իտալացի իրավապահներին ու անհրաժեշտության դեպքում օգնելու են հայրենակիցներին կապ հաստատել տեղական իշխանությունների հետ:

Իսկ բուն Չինաստանում օտարերկրյա զբոսաշրջիկներին զգուշավոր են վերաբերվում: Չինացիները ստեղծել են կոմիքս, որի սյուժեն նախազգուշացնում է պետական պաշտոններում աշխատող չինուհիներին՝ օտարերկրացիների, հատկապես զբոսաշրջիկների հետ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու վտանգների մասին: Մասնավորապես ըստ սյուժեի, օտարերկրացին սիահետելով չինուհուն, նրանից գաղտնի տեղեկություններ է կորզում երկրի քաղաքական կուրսի մասին, իսկ հետո պարզապես անհետանում: Իսկ կնոջն էլ կձերբակալում են պետական ու ռազմական գաղտնիքները հրապարակելու մեղադրանքով: Իրական կյանքում նման հանցագործության համար սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ