Ադրբեջանի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել Զագաթալիի շրջանում։ Report-ի տեղեկություններով՝ այս պահին ձերբակալվել է ավելի քան 10 կրոնամոլ ծայրահեղական։
Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ նռնակներ, եւ արգելված կրոնական գրականություն։
Կայքը հիշեցնում է, որ մայիսի 1-ին Ալիաբադ գյուղի ոստիկանության կապիտան Ռովշան Բալիեւի գրասենյակում պայթյուն էր տեղի ունեցել։ Բացառված չէ, որ հատուկ գործողությունը կապ ունի այդ պայթյունի հետ։