News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում պատերազմական  իրավիճակներում լրագրողներին ճիշտ աշխատել սովորեցնելու հրատապ խնդիր կա: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան:

«Մենք տեսանք, որ սահմանագիծ մեկնած լրագրողներից շատերը չգիտեին` ինչն է ենթակա հրապարակման, ինչը` ոչ: Այս առումով կա հրատապ խնդիր, որպեսզի լրագրողները ուղեցույց ունենան, քանի որ պատերազմական իրավիճակում աշխատող լրագրողը կարող է մի հրապարակումով մեծ վնաս տալ սահմանում գտնվող զինվորներին»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` չնայած այդ խնդիրներին, հայաստանյան լրատվամիջոցները քառօրյա պատերազմի շրջանում լավ են աշխատել. «Ավելորդ բաներ չէին գրում, զուսպ էին, բայց հենց լարվածությունն ընկավ` զգոնությունն անցավ, մտանք էմոցիոնալ դաշտ: Խնդիրն այն է, որ մեր տեղեկատվական դաշտում ահռելի քանակի չլրատվամիջոցներ կան` «հրատապ լուրեր», «թարմ լուրեր» գրելով փորձում են քլիքներ հավաքել: Մյուս խնդիրն այն է, որ բանակն սկսում է  ավելի քիչ տեղեկատվություն տալ, մարդիկ հոգեբանորեն պատերազմական իրավիճակում  են գտնվում  տեղեկատվություն ստանալու կարիք ունեն»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ խնդիր է նաեւ այն, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը դադարեց աշխատել արտասահմանյան լրատվամիջոցների հետ, մինչ դեռ Ադրբեջանն աշխատում է եւ իրեն ներկայացնում զոհի դերում. «Մենք արտասահմանյան մամուլի հետ շատ իմպուլսիվ ենք աշխատում, հիմա դեպի դուրս հոսքեր շատ քիչ են, դրսի լրագրողների հետ անընդհատ աշխատելու դրվածք չունենք: Ադրբեջանն այժմ փորձում է զոհի դերում լինել, դրսից լրատվամիջոցներ է բերել, ավերածությունները ցույց են տալիս եւ այլն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ