News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալա-բրիտանական Rio Tinto կոնցեռնի աշխատակիցները չափազանց հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են հայտնաբերել Արեւմտյան Ավստրալիայի Արգայլ հանքում, աճուրդին դրա արժեքը կարող է գերազանցել չորս մլն դոլարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

2,83 կարատ կշռող ադամանդը, որը հայտնի է որպես «մանուշակագույն Արգայլ» (Argyle Violet), Argyle pink diamonds ընկերության ամենամյա վաճառքի կենտրոնական առարկան կդառնա: Դրա ճշգրիտ արժեքը դեռեւս պիտի պարզեն: Australian պարբերականը պարզաբանում է, որ ենթադրվում է, թե գնորդները պատրաստ կլինեն մեկից երկու մլն դոլար վճարել մեկ կարատի դիմաց: 

Rio Tinto-ից հայտնել են, որ հանքում աշխատանքի 32 տարվա ընթացքում ամենամյա վաճառքներին հաջողվել է ներկայացնել վերամշակված մանուշակագույն ադամանդի ընդամենը   12 կարատ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ